20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քրիստոսն ասաց` ինչպես կարող ենք մտնել Երկնքի արքայություն

«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի» :

Մատթեոս 18:3

Այն, որ առաքյալները Քրիստոսին հարցրեցին, թե ով է Երկնքի արքայության մեջ մեծ, ցույց է տալիս, որ չէին պատկերացնում, թե ինչ է Երկնքի արքայությունը։

Հիսուս ասում է, որ եթե չլինեք այս երեխայի նման, Երկնքի արքայություն չեք մտնի։

Երկնքի արքայությունը բաց է նրանց համար, ովքեր սեփական «ես»-ը մի կողմ դնելով` ծառայում են ուրիշներին։

Քրիստոս օրինակ բերեց երեխաներին. երեխան կարող է զարմանալ, ներել, ձգտել ավելին իմանալու։

Երեխան խոնարհություն ունի։ Նա չի ձգտում առաջինը լինելու։ Երեխան ունի կախվածություն նրանցից, ովքեր սիրում են իրեն։ Նրա համար այդ կախվածությունը բնական վիճակ է։

Երեխան վստահում է։ Սա էլ բնական հոգեվիճակ է երեխայի համար. եթե որևէ բանի կարիք ունի, նա չի մտահոգվում, քանի որ վստահում է ծնողներին, ովքեր հոգում են իր կարիքները։

Սրանք են այն առաքինությունները, որոնք մարդուն առաջնորդում են ոչ թե մեծ, այլ՝ Երկնքի արքայության քաղաքացի լինելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ