29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան. Էդուարդ Շարմազանով (ֆոտո)

IMG_7662

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ:

ՀՀ Աժ փոխնախագահը կարևորել է նոր սերնդի շրջանում ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու զարգացումը: Թեմատիկ դասախոսությունից հետո ‹‹Անդրանիկ Մարգարյան››-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ  փոխնախագահին:

‹‹Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում երիտասարդների հետ: Վերստին համոզվեցի, որ անկախ տարիքային տարբերություններից սերունդների միջև կա ընդհանուր մոտեցում ազգային գաղափարախոսության և քրիստոնեական արժեքների պահպանման ու զարգացման գործում: Ազգային համերաշխությունը, Հայրենիքի հզորացումը, Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում միասնականության դրսևորումը մեր համար ազգային անվտանգության հարց է: Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան››,- ասել է Էդուարդ Շարմազանովը:IMG_7667 IMG_7670 IMG_7662

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ