28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ բազկամարտիկները վեց մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

1746

Մայիսի 13-ից 22-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հայ բազկամարտիկները 1 ոսկե, 4 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Առաջնության մրցանակակիրներ  դարձել են`

Մեծահասակներ. Աշոտ Ադամյան (60 կգ, ձախ ձեռք, 3-րդ տեղ. աջ ձեռք` 2-րդ), Վլադիմիր Մնացականյան (85 կգ, ձախ ձեռք, 2-րդ տեղ), Դավիթ Բոյախչյան (110 կգ, աջ ձեռք, 2-րդ տեղ)

Երիտասարդներ (մինչեւ 21 տարեկան). Դավիթ Մադոյան (+90 կգ, ձախ ձեռք, 1-ին հորիզոնական):

Հայաստանի հավաքականը ներկայացնում էր տասը մարզիկ:

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնե  է, որ այժմ մեր բազկամարտիկները կպատրաստվեն սեպտեմբերին 2-ից 11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ