19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանն ավելի կլկտիանա (տեսանյութ)

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր ու նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն այսօր ասուլիսի ժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ ադրբեջանական կողմը կիրառեց նոր զինատեսակ՝ կառավարվող հրթիռը, և դրանից հետո միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ ավելի հասցեական հայտարարությամբ: «Սրանով Ադրբեջանը միանշանակ ցույց տվեց, որ անվստահելի երկիր է, որը երբեք չի հարգել ու չի հարգելու իր պարտավորություններն, իր խոստումները: Մինսկի խումբը ևս չկարողացավ դա կանխել, այս անգամ մի փոքր այլ դիրքորոշում ունեցավ, բայց ըստ էության մենք միավոր զինատեսակ կորցրինք, հետևաբար դատապարտումներն առաջնայինը չեն»,-նշեց նա:

Ըստ քաղաքագետի՝ այս ամենը հետևանք է անպատժելիության զգացողության, որ Ադրբեջանն ունի: «Հանցագործ մարդու ու հանցագործ պետության հետ ամբողջ աշխարհում պայքարում են մի ձևով՝ պատժի գործառույթով: Նման երկրները, ոնց որ Ադրբեջանը հասկանում են միայն պատիժը, և դա ավելի կկրճատի մեր կողմից զոհերի թիվը, որովհետև նա այլևս նման անպատիժ ձևով չի համարձակվի գործողություններ ծավալել»:

Ինչ վերաբերում է խորհրդարանում նախագահ Սերժ Սարգսյանի ելությին, ապա Արա Պապյանն ընդգծեց, որ նա նորից խոսեց Կազանի փաստաթղթի, այսինքն տարածքներ հանձնելու մասին, հետևաբան դիրքորոշումը չի փոխում:

«Բայց եթե մենք հանձնենք տարածքներ, Ադրբեջանի դիրքերն ավելի կամրանան ու ավելի կլկտիանա»,-նկատեց քաղաքագետը: «Չի կարելի, երբ ասում ենք պատրաստ ենք տարածքներ կացաության դիմաց սկզբունքին, Ադրբեջանի մոտ հույս ենք ներշնչում, որ ինքը դրան կհասնի»:

Արա Պապյանը համոզված է, որ Արցախը պետք է միավորվի Հայաստանի հետ, թեկուզ մարզի կարգավիճակով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ