24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքական Դիարբեքիր քաղաքի քաղաքապետը կայցելի Ծիծեռնակաբերդ.Առավոտ

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի քաղաքապետ, քուրդ գործիչ Օսման Բայդեմիրը որոշէլ է` հենց իր վրայից հանվի երկրից դարս գալու արգելքը, առաջինը գալու է Հայաստան.

“Գալու եմ Երեւան եւ իմ Դիարբեքիր քաղաքիս անունից ծաղիկներ եմ դնելու Ցեղասպանության զոհերի հիշատակին, որպեսզի ցոյց տամ, թե որքան եմ տխրում տեղի ունեցածի համար, եւ զոհերին փոխանցեմ, որ նոր սերունդը դեմ է, չի ընդունում անցյալի ոճրագործությունը”:

Մեկ այլ երազանք էլ ունի քուրդ գործիչը. “Երազում եմ, որ Թուրքիայում կառուցվի Թուրքիայի բոլոր ազգերի` հայերի, ասորիների, սիրիացիների, հույների, քրդերի եւ այլոց համար ընդհանուր ցավի մի հուշարձան, որի շուրջ կհավաքվեն բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերի ներկայացուցիչները, եւ միասին կարտասվենք մեր զոհերի ու մեր ցավի համար: Այս տարածաշրջանը այլեւս երբեք չպետք է ողբերգություն տեսնի, չպետբ է ընդհանրապես ցավ ապրի, դրա համար պետք է հաղթահարել ցավն ու վրեժը: Երբ Դիարբեքիրը լքեցին հայերը, սիրիացիները եւ մյուսները, մենք հսկայական կորուստ ունեցանք, կորցրինք այս տարածքի խաղաղությունը, որն այլեւս չվերադարձավ”:

Այս մասին գրում է “Առավոտ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ