28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Սա զավեշտալի բան է, ծնողներին, ժողովրդին այդ մեդալը պետք չէ» (տեսանյութ)

Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ Վահան Բադասյանի խոսքով՝ տեխնիկայի կիրառում միշտ էլ կա ու եղել է ադրբեջանական կողմից: «Էականն այն է, որ Ադրբեջանը նորից սկսել է անցած տարիների նման զարգացումներ ստեղծել շփման գծում: Նախորդ տարվա ապրիլին էլ նախորդեցին նման երևույթները, և արդեն պարզ երևում էր, որ թեժ զարգացումները հեռու չեն, ու վերջին ամիսներին էլ դա ակնառու կերպով երևում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ մատնանշելով, որ վերջերս ներթափանցման փորձ եղավ, և հայկական կողմը կարողացավ հայտնաբերել ականազերծող ստորաբաժանմանն ու վնասազերծել: Ընդ որում, ներթափանցման փորձը մի քանի տեղում է եղել, և 17 դիակ է ունեցել թշնամին չեզոք գոտում՝ Վ. Բադասյանի ներկայացմամբ:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանն, ապա բանախոսն ընդգծեց, որ Ադրբեջանն անընդհատ կորցնում է իր վստահությունը, ու համանախագահները դա տեսնում են, ու եկել է մի պահ, որ հասցեագրված հայտարարություն են անում: Նա ուշադրություն հրավիրեց մի պարզ երևույթի ` հետմահու պարգեւատրման վրա:

«Սա զավեշտալի բան է, ծնողներին, մեր ժողովրդին այդ մեդալն ընդհանրապես պետք չէ, պետք է, որ զինվորը ողջ մնա »,-նկատեց նա: Վահան Բադասյանն ընդգծեց, որ պետք է այնպես անել, որ Ադրբեջանը վախենա պատերազմից, և այդ դեպքում միայն հաջորդ անգամ չեն համարձակվի դիմել նման գործողությունների: «Առայժմ ադրբեջանական կողմը հրաժարվում է մարտական դիրքեր գրավել, հայկական կողմը, իշխանությունները երկչոտ են, և եթե այպես շարունակվի, Ադրբեջանը շուտով ռազմական տեխնիկայի ուղղությամբ կանցնի նաև մարտական դիրքեր գրավելուն:

Ռազմական զինտեխնիկայի առավելությունն 90-ակաների ժամանակ մի քանի անգամ ավելի շատ էր, քան թե հիմա, և սա չէ պատերազմի առավելությունը որոշողը: Օրինակ՝ ինքը սպանում է մեր զինվորին, դա արհավիրք է մեզ համար, ոչ միայն զինվորի կյանքը, իսկ եթե իշխանությունները հրաման տան, որ ամեն կետով ոչնչացվի այն կրակակետը, որից ոչնչացրել են մեր զինվորին, ապա մեր զինվորներն էլ ոգևորված կանեին»,-կարծում է նա:  

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ