20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կան անհեթեթ կետեր. Միհրան Պողոսյանը մտահոգվում է

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Ֆինանսավարկային և բյուջետային հանձնողովի նախագահի թեկնածու Գագիկ Մինասյանին հարցրեց բանկերի տոկոսադրույքի իջեցման անհրաժեշտությունից: «Քաղաքացիներին շփոթության մեջ են դնում վարկերի տրամադրման ժամանակ հավելյալ ծախսերի մատուցումները, օրինակ՝ իմանալով որ 10 տոկոսով վարկ է վերցնում, այլ հավելումներ են արվում, և տոկոսը գանձում են, ու այն ավելանում է, դրանով է նաև պայմանավորված, որ 200-300 տոկոս ավելանում է այն վարկի տրամադրած չափը, ինչ նախապես եղել է»,-բարձրաձայնեց Միհրան Պողոսյանը:

Գագիկ Մինասյանն արձագանքեց, որ այսօր ևս այդպիսի չափորոշիչ համապատասխան օրենքում կա, բայց կարլեի է մտածել չափորոշիչի ավելի հստակեցման կամ ժամանակին հարիր ձևակերպումներ: «Բայց չափազանց մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, հարաբերությունները պիտի շուկայական ձևով ընթանան. առանց լուրջ մրցակցային պայմաների ստեղծման, առանց ստվերի իրական կրճատման ու առանց տնտեսության մեջ մրցակցային պայմանների ստեղծման չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ»,-ասաց նա:

Գագիկ Մինասյանն ընդգծեց, որ սպառողական վարկեր սովորաբար վերցնում են բավականաչափ ֆինանսական գիտելիքներ չունեցող մարդիկ. «Եվ մենք նրանց համար գրել ենք չափազանց հստակ կանոնակարգեր, որոնք միտված են այդպիսի շերտի համար ստեղծել ավելի կոմֆորտային պայմաններ, իսկ տնտեսավարողները տեղյակ են լինում սովորաբար»:

Միհրան Պողոսյանը պնդեց, որ բանկերի կարգը պետք է վերանայել, կան անհեթեթ կետեր, որոնք բանկերը մտցնում են, ու մարդկ ստորագրում են: Գագիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ չի ցանկանում խորանալ այդ կետերի մեջ, սակայն կարծում է՝ մարդ, որ ստորագրում է այդ թուղթը, պետք է կարդա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ