25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգային ժողովի աուրան այն չէ (տեսանյութ)

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն ասում է, որ խորհրդարանն ընդհանրապես այն միջավայրը չէ, որից ինքը եկել է, որտեղ սովոր է աշխատելու: «Բայց ես կարծում եմ՝ բնական է՝ կհարմարվենք: Եվ ես շատ կուզենայի, որ Ազգային ժողովի նույն սենյակները, ամբողջ աուրան ու մթնոլորտը համապատասխաներ առաջադիմական երկրների օրենսդիր մարմիններին ու այն երկրների, որտեղ որ ԱԺ պատգամավորն իշխանության, ժողովրդի ներկայացուցիչ է՝ անկախ իր ներկայացրած կուսակցությունից կամ խմբակցությունից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս շեշտեց՝ մեր երկրում դեռևս այդպես չէ: «Բայց մեր աշխատանքի շնորհիվ պետք է այդ սխալն ուղղենք»,-նկատեց նա: Հարցին, թե որն է պատճառը, նա պատասխանեց. «Իրականում, ըստ էության, կան մարդիկ, ովքեր որ ներկայացնում են հենց կուսակցական շահեր, այստեղ են զուտ նրա համար, որ համապատասխան կողմ կամ դեմ քվեարկեն»:  

Իր համար  այս մի քանի օրերի ամենատպավորիչը պահը նիստերի դահլիճ մուտք գործելն էր:

Հարցին, թե արդեն տեսանք, որ «Ելքի» 2  նախագիծ ու ԱԺ նախագահի թեկնածուին էլ մերժեցին պառլամենտականները, ինչպես են արդյունավետ կերպով աշխատելու այս մթնոլորտում, Մանե Թանդիլյանն արձագանքեց. «Իրականում անակնկալներ չկան, ակնհայտ է, որ Ազգային ժողովում միշտ էլ իշխող կուսակցությունը պետք է հակազդի այն նախագծերին, որ մենք բերենք:

Սա չի նշանակում, որ մենք ոչինչ չպիտի անենք: Միշտ էլ լինելու են նախագծեր, որոնք որ կարողանալու ենք անցկացնել կամ տարբեր գործառույթներ, որոնց լոբինգ ենք անելու, որ տեղ հասնեն, բայց պարզ է, որ տրվելու է մեծ դժվարությամբ, այստեղ լինելու է շահերի բախում, բայց մենք փորձելու ենք առաջ տանել այն ծրագրերը, որ բերել ենք մեզ հետ: Սակայն նրանց համար ակնհայտ է, որ մեր հետևում կանգնած է մեր 122 հազար անկաշառ ու անկախ ընտրություն կատարած քաղաքացին, և այս երևույթը բոլորին զգոն է պահում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ