19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողորմիր Աստված

Ողորմի՛ր, Աստվա՛ծ,
քանի որ մարդն ինձ առավ ոտքի՛ տակ,
և ամենօրյա պատերազմները ինձ խի՛ստ նեղեցին:
Ոտքի՛ տակ առան թշնամիներս ինձ.
շա՛տ ու շատ էին իրենց քանակով՝ բարձունքի՛ց էին հարձակվում վրաս:
Տե՛ր, Քե՛զ հուսացի և ցերեկա մեջ երկյուղ չունեցա՛,
Աստծով գովելի՛ եղան խոսքերն իմ,
քանի որ հույսս ուղղեցի՛ Նրան և չերկյուղեցի՛,
մարդն ի՞նչ կարող է արդեն ինձ անել:
Օ՛րն ի բուն խոսքերն իմ անարգեցի՛ն՝ ինձնից լսածն ինձ նենգափոխելո՛վ,
դարձրին խորհուրդ՝ չարությա՛նն իրենց ծառայեցնելու:
Բայց պիտի նրանք պանդուխտնե՛ր դառնան,
և գաղտագողի՛ այս ու անդ շրջեն՝ վա՛խն ունենալով իրենց կողակից.
զի կրո՛ւնկս էին տեսնել սպասում, որպեսզի խայթե՛ն,
նույն կերպ էլ դա՛վ են նյութում անձիս դեմ:
Եվ պիտի մերժե՛ս դրանց բոլորին,
վերաբերվելով արդեն ո՛չ մարդկանց, այլ՝ ոչնչությա՛ն,
հնազանդեցնե՛ս ժողովուրդներին բարկությա՛ն սաստով:
Աստվա՛ծ իմ, կյա՛նքս պիտի պատմեմ Քեզ և արցունքնե՛րս դնեմ Քո առջև. այդպե՛ս խոստացար, որ ինձ ընդունես:
Թշնամիներս պիտի ե՛տ դառնան ա՛յն ճամփով, որով որ ելան- եկան,
և ա՛յն օրը, երբ աղոթքներ կարդամ իմ Աստծու առջև:
Ահա, Աստվա՛ծ իմ, Քե՛զ ճանաչեցի,
իմ բերանովս օրհներգո՛ւմ եմ Քեզ,
և իմ Տիրո՛ջս պիտ գովաբանեմ ի՛մ իսկ խոսքերով.
Աստծո՛ւն հուսացի և չերկյուղեցի՛,
մարդն ի՞նչ կարող է իմ հանդեպ անել:
Ինձանից են իմ ուխտերը, որոնք պիտի օրհնությա՛մբ պահեմ Քեզ համար:
Անձս մահվանից այդ Դո՛ւ փրկեցիր,
արտասուքներից աչքն իմ սրբելով,
ոտքերս հանեցի՛ր որոգայթներից գայթակղության
և ես հաճելի՛ դարձա Տիրոջըս ա՛յն երկրում, ուր՝
միա՛յն կենդանի մարդիկ են ապրում:

Գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ