12 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Մի սիրո պատմություն․ ով է երգչուհի Արծվիկի ամուսինն ու ինչպես է անցել նրանց հարսանիքը /ֆոտոշարք/

wedd07042016-13-450x363

Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնում էր ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկ Հարությունյանը։ Արծվիկը բավական հայտնի է նաեւ Ռուսաստանում։ Նա հայտնի դարձավ հատկապես «Голос» նախագծին մասնակցելուց հետո։

33-ամյա Արծվիկն այս տարի մարտ ամսին ամուսնացել է։ HELLO ամսագիրը «Հարսնացուի օրագիրը» խորագրում ներկայացրել է զույգի սիրո պատմությունը եւ թե ինչպես է անցել նրանց հարսանիքը։

 

Ծանոթություն

Արծվիկը պատմում է․

«Մոտ 10 տարի առաջ քեռիս ինձ առաջարկեց իր ընտանիքի հետ գնալ հարսանիք՝ Սարատով։ Ես մտածեցի, որ լավ կլինի, այնտեղ չեմ եղել ու գնացի։ Հարսանեկան խնջույքի ժամանակ հայացքս կանգ առավ բարձրահասակ, գեղեցկադեմ տղայի վրա։ Նա անընդհատ ինձ էր նայում։ Այդ երեկո ես նույնպես երգեցի։ Երբ կատարեցի I Will Always Love You երգը, նա մոտեցավ ինձ ու փուչիկ նվիրեց ու տանգոյի հրավիրեց։ Հետո մենք միասին պարեցինք, զրուցեցինք, ու ես հետ գնացի Մոսկվա։ Մեր ծանոթությունն այդքան կարճ էր։

Հետո ամեն մեկս մեր կյանքով էր ապրում, սակայն մեկ տարի անց Հարությունն ինձ գրեց սոցկայքով։ Նա գրել էր՝ բարև, հիշո՞ւմ ես ինձ, ու սիրտս սկսեց արագ աշխատել։ Ես գրեցի՝ իհարկե հիշում եմ։ Այդպես սկսեցինք հանդիպել։ Մենք մի քանի տարի հանդիպեցինք, եւ նա մի օր ինձ ամուսնության առաջարկություն արեց։ 

Дневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик Арутюнян

Նշանդրեք 

«Ամուսնության առաջարկն ինձ համար անսպասելի էր։ Մի օր հավաքվել էինք Հարությունենց տանը, եւ նրա փոքրիկ զարմիկը միամիտ հարվածեց աչքիս։ Ստիպված էի անընդհատ սառույց դնել աչքիս, եւ մինչ աչքս էի մշակում, հանկարծ Հարությունը բռնեց ձեռքիցս ու ասաց՝ Դու ինձնից չես փախչի, ու մատանին հագցրեց մատիս։

Հարսանիք

Իմ հարսանիքը լավագույնն էր։ Մենք ամուսնացանք Իտալիայում՝ Կոմո կղզու վրա գտնվող Grand Hotel Tremezz-ում։ Մենք երկուսով էինք, հարսանեկան արարողությունը միայն երկուսիս համար էր նախատեսված։

Дневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянX:\Pics\2016\april\07042016

Առավոտյան արթնացանք, լճում լողացինք, այգում անցկացրինք հարսանեկան արարողությունը, ռոմանտիկ ընթրիք արեցինք․․․

Հետաքրքիրն այն է, որ մեր հարսանիքի նախորդ օրն այստեղ հնդկական հարսանիք էր անցկացվել, մենք նրանց շնորհավորեցինք, նրանք էլ՝ մեզ, միասին լուսանկարվեցինք։ 

Дневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик Арутюнян

Ես հինգ հարսանեկան զգեստ եմ հագել հարսանիքիս։ Եւ չէի հոգնում դրանք փոխելուց։ Հինգ զգեստն էլ շատ գեղեցիկ էին, ինձ շատ դուր էին գալիս։ 

Մեր հարսանիքը իսկական անակնկալ էր մեր բարեկամների ու ընկերների համար։ Նրանք սոցկայքում տեսել էին լուսանկարն ու ապշել, իմ հեռախոսը պայթում էր զանգերից։ Ես ասում էի՝ մենք ցանկանում էինք վայելել իրար, երկուսով լինել։

Ես ողջ կյանքում հենց այդպես եմ պատկերացրել իմ հարսանիքը՝ ռոմանտիկ, շքեղ, առանց ավելորդ չարչարանքների։ Ու հենց այդպես էլ եղավ։

Дневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянДневник невесты: звезда шоу "Голос" Арцвик АрутюнянX:\Pics\2016\april\07042016

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ