19 Նոյեմբերի, Կիրակի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Աշոտյանի 3 սկզբունքներն ու տեսած 3 խնդիրները

armen-ashotyan_3

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Աշոտյանն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա հիշեցրեց, որ վերջին տարիներին ինքը ՀՀԿ փոխնախագահ է եղել արտաքին հարաբերությունների գծով: Իսկ արդյուքն, ինչպես ինքն առանց առանց ավելորդ համեստության ներկայացնելու, ունեցել է ավելի շատ ոչ թե կուսսկցությունը, այլ երկիրը: «Ինչպե՞ս եմ պատկերացնում խորհրդարանական դիվանագիտությունը և այս պարագայում հանձնաժողովի դերը»,- հարցրեց նա ու շարունակեց. «Խորհրդարանական դիվանագիտության դերն ու արտաքին կապերի հանձնաժողովի դերը հսկայական են լինելու»:

Այս գործում 3 սկզբունք է առանձնացնելու ՀՀԿ-ական պատգամավորը: Նախ առաջնային է լինելու ՀՀ շահը, երկրորդ՝ պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ն Արցախի համար պատասխանատու է, քանի դեռ միջազգային ճանաչում չունի, երրորդ՝ Հայաստանը սփյուռքով մի երկիր է, առանց սփյուռքի մի ուրիշ երկիր: Երրորդ սկզբունքի մեջ կարևոր է հայրենադարձության հանգամանքը:

Արմեն Աշոտյանն անցավ խնդիրներին: Նախ առաջարկում է, որ բոլորը մտածեն այն մասին, որ Հայաստանում գործող ուղեղային կենտրոններն ավելի արդյունավետ օգտագործեն, բացի այդ քաղաքացիական հասարակության ներուժը պետք է օգտագործել, և երրորդ՝ Ազգային ժողովի գրադարանը պիտի համալրվի անհրաժեշտ ժամանակակից, անալիտիկ գրականությամբ:

«Ես մի բան եմ նկատել՝ անկախ քաղաքական տարաձայնություններից Հայաստանից դուրս մենք բոլորս միասնական ենք մեր պետական շահի շուրջ, այս տեսակետից կարծում եմ, որ համագործակցությունը հանձնաժողովի շրջանակներում պետք է լինի փոխլրացման ու բազմաճկունության հիման վրա»,-եզրափակեց Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսուհետ 9 հանձնաժողով է ունենալու, որոնցից 6-ի նախագահները ՀՀԿ-ական են լինելու, 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից:

Արխիվ

Նոյեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ