20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մեկ ամիս առանց լույսի.«Սարի թաղի» գործով կալանավորվածի կինը հուսահատ է

«Սարսափելի վիճակում ենք, անմխիթար ու ելք չկա: Անգամ ճաշ չեմ կարողանում եփել երեխուս համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի  դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ  Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:

«Մեկ ամսից ավել է հոսանք չունենք: Չգիտեմ ո՞ւմ դիմել, ո՞վ կօգնի: Ամուսինս էլ բանտում է տառապում: Առողջական վիճակը գնալով վատանում է: Հիմա էլ բարձր ջերմություն ունի: Ես աշխատանք չունեմ ու խեղճ աղջիկս արդեն լուրջ սթրես է տանում»,-մանրամասնեց Բերնեցյանը:

Կնոջ խոսքով՝ Էդուարդը  տան միակ կերակրողն է եղել ու նա փողոց էր դուրս եկել իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

«Գոնե լույսի հարցը լուծվեր, չեք պատկերացնի ինչ սարսափելի է առանց լույսի ու զգում եմ, որ կամաց-կամաց հոգեկան աշխարհս քայքայվում է »,-հուզվեց  Լալա Բերնեցյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ