19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս կարող ենք…պոտենցիալ թեկնածուներ կան

Արտաշատի արդեն նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո քաղաքում նոր ընտրություններ են լինելու: Քաղաքական ուժերը խորհրդարանական թոհուբոհին զուգահեռ դեռ չեն շտապում հայտարարել, թե արդյոք մասնակցելու են ընտրություններին:

Henaran.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ դեռ չեն որոշել: «Պետք է նայենք, դեռ պետք է քննարկենք»: Հարցին, թե պոտենցիալ թեկնածու ունեն, նա պատասխանեց. «Մենք ամեն տեղ պոտենցիալ թեկնածուներ ունենք, ինչպե՞ս կարող ենք չունենալ, պարզապես Գերագույն մարմինը դեռ չի քննարկել»:

Հայաստանի հանրապետական կուսակցության Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն էլ մեզ փոխանցեց, որ քննարկում որպես այդպիսին չի եղել: Հարցին, թե պոտենցիալ թեկնածու էլ չկա, նա պատասխանեց. «Խոսակցությունների մակարդակի վրա տարածվում են մի քանի հոգու հետ կապված անուններ, բայց ռեալ առաջարկ չկա, մենք էլ չենք քննարկել»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց. «Հիմա չենք խոսում այս մասին»: 

Իսկ «Ելք»-ից էլ չեն բացառում, որ իրենք թեկնածու կառաջադրեն: 

Նշենք, որ տեղեկություններ կան, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև Աբրահամյանների երբեմնի թշնամի Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի որդին: Հովհաննես Ղազարյանը նախորդ ընտրություններին Արգամ Աբրահամյանի հետ առաջադրվեց Արտաշատի քաղաքապետի թեկնածու, սակայն ընտրապայքարի կեսից ինքնաբացարկ հայտնեց: Վերջինս ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի հետ քավոր-սանիկական կապերի մեջ է: Արայիկ Գրիգորյանն էլ այս մասին ասել է, որ հարցը չի քննարկվել, սակայն ոչ կարող է բացառել, ոչ հաստատել: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ