19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կկրճատվի

 

Քիչ առաջ ԱԺ-ն կողմ քվեարկեց ՀՀԿ-ի կողմից  առաջարկված օրենսդրական նախագծին,  ըստ որի՝ ԱԺ մշտական  հանձնաժողովների թիվը պետք է կրճատվի, 12-ից հասնելով  9-ի: Ահա քվեարկության արդյունքը. կողմ 64,  դեմ 9, ձռնպահ 4:

«Ելք» դաշինքի կողմից առաջարկված նախագծին, որով  առաջարկվում էր   հանձնաժողովների թիվը 9-ի  չհասցնել,  կողմ քվեարկեց ընդամենը  30 պատգամավոր,  ձեռնպահ՝ 1:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը՝ «Ելք» դաշինքի ղեկավարը, առաջարկեց կրկնել քվեարկությունը, քանի որ  նորընտիր պատգամավերներից շատերը չգիտեն՝ ինչպես քվեարկել, այսինքն՝ տեխնկական խնդիրներ կան: ԱԺ խոսնակը, սակայն, նշեց՝ քիչ առաջ Փաշինյանի պահանջով վերականգնվեց քվեարկության պատկերը,  բայց  կրկին քվեարկություն կազմակերպելու անհրաժեշտություն  չկա:
 Այսպիսով՝ հետայսու ԱԺ-ում կլինի 9 մշտական հանձնաժողով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ