20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մտածում էի՝ այստեղ նեղ կուսակցական շահեր չկան»

«Օրենսդրական նախաձեռնությունը երբ ներկայացրինք, ես մտածում էի՝ այստեղ նեղ կուսակցական շահեր չկան», –  ԱԺ-ում իր ելույթի ընթացքում  հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով  ԱԺ մշտական  հանձնաժողովների կրճատման հարցին:
 Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն առաջարկում է կրճատել 12 հանձնաժողովները՝ հասցնելով 9-ի, ինչի ընթացքում, փաստորեն,  կրճատվելու է նաև  Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ կարևորն աշխատանքի արդյունավետությունն է. Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքները կարող է իրականացնել նաև ԱԺ  պետաիրավական հանձնաժողովը, ուստի  «Ելք» դաշինքն իզուր է դժգոհում ու պահանջում չկրճատել Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ակնկալելով, որ այդ պարագայում, միգուցե, «Ելք»  խմբակցության ներկայացուցիչներից մեկը նախագահի տվյալ հանձնաժողովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ