29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ծառուկյան» դաշինքը այլևս ընդդիմությո՞ւն չէ /տեսանյութ/

«Վեցերորդ գումարման խորհրդարանը նախորդներից ոչ մի բանով չի տարբերվի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը նկատեց, որ  ԱԺ նախագահի երեկվա քվեարկությունից հետո ակնհայտ դարձավ, որ խորհրդարանում ընդդիմության ամբողջ բեռը մնացել է «Ելք»-ի ուսերին:

««Ծառուկյան» դաշինքը երեկ արդեն քվեարկությամբ ցույց տվեց, որ ընդդիմություն չի: Ընդիմադիր կուսակցությունը չի կարող քվեարկել իշխանական թեկնածուի օգտին: 88 պատգամավոր երեկ քվեարկեց Բաբլոյանի օգտին»,-ասաց Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով խորհրդարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին՝ Կարեն Քոչարյանը նշեց՝ այն ուղղված էր արտաքին աշխարհին, սակայն նաև ծրագրային էր: «Խոսվեց շատ տարբեր թեմաների մասին: Ոմանք պնդեցին, որ սա ապագա վարչապետի ելույթ էր: Ես սրա հետ համաձայն չեմ: Կարծում եմ՝ սա էլիտային, քաղաքական դաշտին, բիզնես համակարգին, անվտանգության ապահովման կառույցներին ուղղված ուղերձ էր»,- ամփոփեց քաղտեխնոլոգը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ