19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կալիֆորնիայի նահանգապետը վետո է կիրառել Սասունյանի ազատ արձակման դեմ

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:

Միջանկյալ նշենք, որ 2016թ. դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել էր բավարարել Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը: Որոշումը պետք է ուժի մեջ մտներ Կալիֆորնիայի նահանգապետի  վավերացնելու դեպքում միայն:

Թուրքական «Habersitesi» լրատվական կայքը, հղում անելով ամերիկյան «SFGate sitesince» լրատվակայքին, նշում է, որ նահանգապետը Սասունյանի ազատ արձակման գործընթացը կանխելու համար կիրառել է վետոյի իրավունք:

Նահանգապետի կողմից գործընթացը կանխելուն նպաստել են թուրք-ամերիկյան միությունների բազմաթիվ կոչերը, ինչպես նաև անձամբ ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնին և ԱՄՆ-ի արդարադատության նախարարի մարտի 28-ին Կալիֆորնիայի նահանգապետարանին հղված նամակները:

Սասունյանին ներում շնորհելու հարցին ավելի վաղ արձագանքել էր նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Վերջինիս հայտարարությունում մասնավորապես ասված է եղել. «Մենք արդարացիորեն սպասում ունենք, որ ԱՄՆ-ի իշխանությունները դեմ դուրս կգան այդ որոշմանն ու կխոչընդոտեն Սասունյանի ազատ արձակմանը»:

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ