20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանի առաջին փորձությունը. Իրատես

Երեկ Գագիկ Ծառուկյանը կրկնել է վերջերս անընդ հատ իրեն «փրկող» հայտարարությունը՝ եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ։ Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են։ Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը։

Ասվածի լավագույն ապացույցը երեկվա նիստն էր։ Առաջին իսկ քվեարկության ժամանակ երեաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի։ Նախ՝ լինելով երկրորդ ուժն Աժ-ում, նրանք չփորձեցին գոնե ձևական ցույց տալ, որ ընդդիմության շահերն են սպասարկում։ Ինչու ձևակա՞ն, որովհետև բոլորին էլ պարզ էր, որ Աժ խոսնակ կդառնա Արա Բաբլոյանը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, դրան գումարած ունի նաև կոալիցիոն գործընկեր ի դեմս ՀՅԴ-ի։ Ասել է քվեարկությունն արդեն կանխորոշված էր, բայց նույնիսկ այս պարագայում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե էդմոն Մարուքյանին ընտրեցին, այլ Արա Բաբլոյանին։

Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է բերել ընդդիմադիր ուժ, կամ էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, եթե այս խմբակցության քվեարկությունները հօգուտ իշխանության են։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ