23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այ, դու արդեն քամի ես անում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Կամաց-կամաց կհարմարվենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը: Նա նշեց, որ իրենց դաշինքում այլևս խնդիրներ չկան: Henaran.am-ի հարցին, թե կրքերը հանդարտվեցին, նա պատասխանեց. «Ես ինչքան զգում եմ, այո, կրքերը հանդարտվեցին: Պառակտում չկա»: Նա կոչ արեց նաև չպսասել, որ մանդատներից հրաժարվողներ կլինեն:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ականները պատճառ չունեն իրեն թարս աչքով նայելու՝ քաղաքական ուժը փոխելու համար: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ խորհրդարանում շնորհավորեց պատգամավորներին անկախ, ազատ ընտրությունների կապակցությամբ և հարցին, թե արդյոք այդպիսին են եղել ընտրությունները, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ես ինչքան որ քարոզարշավին մասնակցել եմ, տեսել ու լսել եմ, այո»: 

Մեր մյուս հարցին, թե ինչ է հասկանում ընդդիմություն ասելով, նա նշեց. «Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ներկայացնում էր ընդդիմության վերաբերյալ իր տեսլականը, ասում է՝ քամին ծառին ինչու համար է պետք, որ ծառն ամրացնի իր արմատները: Առողջ ընդդիմության կողմնակից եմ»: Դիտարկմանը, թե քամի է անելու իրենց խմբակցությունը, որ ՀՀԿ-ն ամրացնի իր դիրքերը, նա ասաց. «Այ, դու արդեն քամի ես անում»:  

Սերժ Սարգսյանի հրաժարականն արդյոք կպահանջեն, նա հորդորեց այս փուլում իրեն այդ հարցը չտալ:

Խոսելով իր տղայի հետ կապված վերջին միջադեպից՝ ծեծկռտուքից՝ նա նկատեց, որ այս մասին արդեն ֆեյսբուքյան հանրագրում հայտարարություն արել է. «Ես գիտեմ, որ չկա մեկն, ով բողոք անի, չկա մի վկայություն: Դուք ի՞նչ եք բզբզում, ես չգիտեմ, չեմ հասկանում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ