19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Արա Բաբլոյանին վատություն է անում. Հայրիկյան/տեսանյութ/

« Արա Բաբլոյանը շատ լավ բժիշկ է, շատ լավ կազմակերպիչ: Հարց՝ վերջին  օրերին քննարկվող անունների մեջ Ձեր մտքով կանցնե՞ր Արա Բաբլոյանի անունը: Իհարկե՝ ոչ: Արա Բաբլոյանը այնքանով կարող է զբաղվել քաղաքականությամբ, որքանով ես՝ վիրաբուժությամբ: Սա նշանակում է, որ մարդուն դիտմամբ վատություն են անում: Սերժ Սարգսյանը Բաբլոյանին վատություն է անում»,-մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը ընդգծում է՝ այսօր  Հայաստանում  հանրության ողնաշարը կոտրելու  քաղաքականություն է տարվում և բոլորը դրա սպասավորներն են՝լաքեյները :

«Ես հիմա չեմ խորանա, որ իմ շատ լավ բարեկամին նշանակում են բարձր պաշտոնում: Ամեն մարդ իր գործով թող զբաղվի, էն որ հացթուխի մասին ասում են, մի խոսքով, ամեն բան արվում է, որ մարդն իր  գործով չզբաղվի: Մենք կհավաքենք 200 հազար ստորագրություն, միգուցե անգամ 2 միլիոն, որով կպահանջենք քաղաքացիներին վերադարձնել իրենց իրավունքները՝ Սահմանադրության նոր նախագիծ ներկայացնելով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ