19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Անձնական խնդիրների պատճառով կհեռանա. Հրապարակ

Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանգնած է պատասխանատու ընտրությւսն առջեւ՝ թւսղապետերից ում վերանշանակել, ում փոխել։ Այս օրերին ուսումնասիրում են ընտրությունների արդյունքները, նայում, թե վարչական շրջանների ղեկավարներից ով ինչպես է ւսշխատել, որքան ձայն է ապահովել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, ով կադաստրի պետ Մարտին Սարգսյանի եղբայրն է, ըստ լուրերի, որոշել է ինքնակամ հեռանալ՝ անձնական խնդիրների պատճառով։ Այս պաշտոնին է հավակնում գեներալ Սեյրան Սւսրոյանի օգնական Գեւորգ Ստեփանյանը, ով Մարտին Սարգսյանի որդու ընկերն է։

Ստեփանյանի թեկնածությանը դեմ չէ նաեւ այս ընտրատարածքից ընտրված օլիգարխը՝ Սամվել Ալեքսանյանը, ով ընտրություններին Շենգավիթից 20 հազար ձայն Է տարել, եւ այդ աշխատանքները համակարգել Է Գեւորգ Ստեփանյանը։ Ավագանու ընտրությունների արդյունքները Շենգավիթում նույնպես բարձր են, մոտ 53 հազար ընտրող Է մասնակցել, 40 հազարը Մարգարյանի օգտին Է քվեարկել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ