19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի  գլխավորությամբ կառավարությունում  տեղի է ունեցել ՛՛Հյուսիս-հարավ  ճանապարհային միջանցքի և Քաղաքային  կայուն զարգացման ներդրումային ծրագրերի՛՛  կառավարման խորհրդի հերթական նիստը: 

Անցնալեվ օրակարգային հարցերին՝  խորհուրդը նախ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Այնուհետև խորհուրդն անդրադարձել է Տրանշ 1-ի և 2-ի շինարարական աշխատանքներին խոչընդոտող գովազդային վահանակների ապամոնտաժման հարցերին: Վարչապետը հանձնարարել է լրացուցիչ քննարկել ներկայացված խնդիրները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այնուհետև խորհրդին մանրամասներ  են զեկուցվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3  Թալին-Գյումրի ճանապարհահատվածի նախագծի  հատուկ համալիրը փորձաքննություն անցկացնելու  վերաբերյալ:

Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՛՛ՀՀ պետական սահմանի ՛՛Բագրատաշեն՛՛, ՛՛Բավրա՛՛ և «Գոգավան» անցման կետերի արդիականացում՛՛ ծրագրի շրջանակներում ծրագրի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական խմբի Վրաստան կատարած այցի արդյունքները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ