18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրիմինալ սկանդալ ՌԴ-ում ՀՀ դեսպանի շուրջ. սպառնում են ընտանիքին. Ժողովուրդ

Նախօրեին ծագած սկանդալը վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնւսծ ներդրողների ակումբի անդամ, քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանի հետ, առիթ դարձավ որպեսզի ի հայտ գան նոր
խայտառակ դրվագներ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործունեության շուրջ։
Բանն այն է, որ ըստ չեխական մամուլի՝ Կառլովի Վարի քաղաքում օրեքով գողերի հավաքը ֆինանսավորած Թաթուլյանը՝ Ռոբսոնը, այդ երկիր է ուղեւորվել դիվանագիտական
անձնագրով։

Ավելին՝ պարզվում Է՝ քրեական աշխարհի այս ներկայացուցիչը տեղաշարժվում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տրամադրած 138 D 307 77 RUS համարանիշի ւսվտոմեքենայով: Այս կապակցությամբ
EADaily–ն հրապարակել Է Kavkazoved.info-ի հոդվածը Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի գործունեությունում առաջացած խնդիրների մասին։

Ըստ պարբերականի՝ Տողանյանը բախվել է տարբեր կլանների ու քրեական խմբավորումների դիմադրությանը, երբ որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել Է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները։ Կայքի ներկայացմամբ՝ ՀՀ դեսպանը փաստացի զինված դիմադրության Է հանդիպել, ինչի արդյունքում ստիպված է եղել ընտանիքին որոշ ժամանակով Եվրոպա ուղարկել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանը հասել Է նրան, որ դեսպանատան շենքում տնօրինական գործունեություն ծավալողներին հեռացնելու համար օգտագործվել են չեչենական մասնավոր թիկնազորային խմբեր։ Տողանյանը մի քանի անգամ ստիպվւսծ է եղել գիշերով դեսպանատուն գնալ այդ վարձակալների հետ բանակցությունների համար։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ