16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցության առանձնահատկությունները

Մայիսի 16-ին «Մերգելյան ակումբում» տեղի ունեցավ պանելային քննարկում «Բիզնեսի ուղղորդում. կառավարության և մասնավոր սեկտորի համագործակցություն» թեմայով:

Հանդիպման հյուրերն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության տեղեկատվայնացման բաժնի գլխավոր մասնագետ Արման Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ և եկամուտների քաղաքականության բաժնի պետ Լեռնիկ Հարությունյանը: Մասնակիցները անդրադարձան իրենց նախարարությունների՝ մասնավոր սեկտորի հետ համագործակցությանը՝ ներկայացնելով առանձնահատկությունները և արդյունավետ համագործակցության օրինակներ:

Կառավարության ներկայացուցիչները փորձեցին օբյեկտիվորեն արձագանքել բարձրացված խնդիրներին, ներկայացնել համապատասխան ոլորտներում տարվող աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները: Վերջում ներկաները հնավորություն ստացան իրենց հետաքրքրող հարցերը անձամբ հղել կառավարության ներկայացուցիչներին:

Հարգանքով՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ