20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը խփելու կարիքը

Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռեւս չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով նախօրեին ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրիմիտիվությամբ «մեկնաբանեց» նաեւ Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը…

Այս անլուրջ եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող ապատեղեկատվությունը պարզապես նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ արդարացնել ՊԲ ռազմական օբյեկտի վրա մայիսի 15-ին կատարված նախահարձակ գործողությունը եւ, երկրորդ՝ սեփական հանրության շրջանում Հասանովի «իմիջը» բարձրացնելու համար ցույց տալ, թե ինչպիսի ծայրահեղ վտանգավոր պայմաններում է գործում շարքային զինկոմից պաշտպանության նախարարի աթոռին հասած նախկին դասալիքը…

Հիշեցնենք, որ նույն ագիտպրոպը նույն փութաջանությամբ ամիսներ առաջ Զաքիրին ներկայացնում էր որպես առաջնային գծում «հայկական դիվերսիոն խմբերի դեմ» գործողություններն անձամբ համակարգողի դերում, որի «լավագույն» դրսեւորումներից մեկը, թերեւս, ս. թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ նրա ունեցած «փայլուն հաջողությունն» էր:

Հենց այդ օրն էր, որ նույն Հասանովի անմիջական ղեկավարությամբ մշակված հատուկ նշանակության գործողության արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը մարտագծում թողնելով 5 զոհ, ճողոպրեց ելման դիրքեր, իսկ այնուհետեւ, իր սովորության համաձայն, հայցեց միջազգային կազմակերպությունների միջնորդությունը՝ սեփական դիակները դուրս բերելու համար… Թերեւս սա է իրական Հասանովը, որին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռեւս չկա»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ