19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վաշինգտոնում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա /տեսանյութ/

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա, ովքեր բողոքի ակցիա էին անում՝ կապված Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի հետ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել միջադեպից, որտեղից երեւում է, որ ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել հարձակման արդյունքում։

Հարկ է նշել, որ նախօրեին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ իրենց բողոքն արտահայտելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։

Ցույցին մասնակցել են Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ինչպես նաեւ քրդական, հունական ու ասորական մի շարք կազմակերպություններ։

 

Նշվում է նաեւ, որ միջադեպի արդյունքում 4 հոգի ձերբակալվել է։

The Guardian-նն  էլ նշել է, որ ցուցարարների վրա հարձակվողները եղել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ