28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Զարուհի Փոստանջյանը ինքնակործանման է գնում. Առավոտ

3BC8862D-551B-476C-A3DB-745D2A8DB94D_mw1024_mh1024_r1_s

Ընտրություններն անարդար էին, քանի որ արդար ընտրության դեպքում իշխանության ուժը ներկայացնող թեկնածուն չէր ընտրվի,  այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը։

Չի կարող արդար ընտրությաններ լինել նորմալ հասարակության մեջ, որտեղ հաղթողը լինի ամենաքննադատված, կոռուպցիայի եւ թալանի համար մեղադրվող, ներքին քաղաքականություն տապալող ուժի ներկայացուցիչը, այն էլ՝ 70 %-ը։ Սա ընդունում են ե՛լ իշխանությունները, ե՚ւ ընդդիմությանը»,– ասաց հոգեբանը։

Ըստ նրա՝ բայց ավելի կարեւոր է այն վերաբերմունքը անարդարության նկատմամբ, որ կա ձեր հասարակությունում եւ այդ վերաբերմունքն է որոշում, ախտորոշում տվյալ հասարակությունը. «Այսինքն՝ տվյալ վերաբերմունքը հիմք է տալիս ասելու մեր հասարակությունն իսկապես հիվանդ է։ Կան առողջ ուժեր՝ մոտ 30%-ն Է, կան այդ հիվանդություններն առաջ բերող, հարուցիչ ուժեր, դա բոլորս գիտենք՝ իշխանությունն Է, եւ անտարբերների մի ստվար զանգված»։ Հոգեբանության մեջ կա մի բան՝ պետք Է առողջ հատվածի վրա շեշտը դնես, որ բուժես, այսօր այդ բուժման ելքը ես չեմ տեսնում։ Ոչ մի ընդդիմություն չի կարող մեզ մոտ հաղթել, քանի դեռ բոլոր ուժային կառույցները սատար են կանգնած այդ հիվանդությունը հարուցող ուժին»։

Խուդոյանի դիտարկմամբ՝ սոցցանցերի վերլուծությամբ, ժողովրդի 100%-ը դեմ Է. «Տարոն Մարգարյանը հայտնի չէ որպես խիստ բացասական կերպար կամ դրական։ Նա սովորական ՀՀԿ-ական է, բայց նույնիսկ այս մարդը այս գործընթացում իր վրա վերցրեց այնպիսի մի թույն, այնպիսի քննադատաթյուններ, որ մինչ այդ չկար։ Բայց վերջում տեսանք, որ անցավ այդ ուժը, եւ դա պայմանավորված է ընդհանուր անարդարությամբ կամ հասարակության հիվանդությամբ, եւ որեւէ հույս չի էլ երեւում այս խավարում»։

Հոգեբանն ասաց, որ հասարակության առողջ հատվածը ընդդիմությունն Է, եւ այս առումով ամենաառողջ դրսեւորումը Զարուհի Փոստանջյանի պահվածքում էր. «ես նրան կհամարեմ առաջին հայրենասերը եւ ամենաարդար, ամենահերոս մարդկանցից մեկը։ Նա ինքնակործանման է գնում հանուն մեզ։ Չնայած ես ընդդիմությանը բաժանում եմ հուզական եւ տրամաբանական ընդդիմություն։ Զարուհի Փոստանջյանը հուզական ընդդիմությունն է եւ բետոնե պատը ճակատով ջարդելու սկզբունքով է գնում։

Իսկ «ելքը» գնում է՝ «Մեկ է, չենք կարող անել, եկեք ինչքան կարող ենք պոկենք» սկզբունքով՝ զգալով, որ ուժային կառույցների դեմ դուրս չի կարող գալ։ 

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ