25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արեգ Բալայանը եւ Մարիա Ֆերնանդա Մորենոն «Ավրորայի» մրցույթների հաղթողներն են

Մայիսի 16-ին «Դալան» ցուցասրահում բացվեց «Ավրորա» նախաձեռնության «Մարդասիրության աչքերով» ֆոտո ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են «Ավրորա» լուսանկարչական մրցույթին մասնակցած աշխատանքներ:Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտնի դարձան «Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի հաղթողները:

Արցախից՝ ԱրեգԲալայանի«Վերջապես հանգիստ» լուսանկարը ժյուրիի որոշմամբ ճանաչվել է լավագույնը: Լուսանկարչական մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել Սարգիս Բուլղադարյանը(Հայաստան)՝ «Առօրյա ջրի խնդիրը սահմանամերձ Թլիկում» լուսանկարի համար, երրորդ տեղում Վիզարուտ Սանխամի(Թաիլանդ) «Անագե պատերի հետեւում» լուսանկարն է: Հատուկ մրցանակների են արժանացել Անահիտ Հայրապետյանը(Հայաստան)՝ «Փախստական հայր ու որդին Արցախում» լուսանկարի եւ Աննա Կարոլին դե Լիման(Բրազիլիա)՝ «Ռաջաշտանցի տղան» լուսանկարի համար:

«Համոզիչ, կարեկցանքովլի եւ զգայուն. առաջին «Ավրորա» լուսանկարչական մրցույթին ներկայացված պատկերները գերող էին, դրանք մեզ ստիպում էին խորհել: Տարիներ շարունակ գնահատել եմ բազմաթիվ մրցույթներ, եւ այս մրցույթի լուսանկարներն առանձնանում էին իրենց իմաստային խորությամբ եւ կատարման որակով: Մրցույթը մեր բոլորի ուշադրությունն է հրավիրում աշխարհում խիստ կարեւոր խնդիրների վրա», – ասաց մրցույթի ժյուրիի նախագահ Ջոն Սթենմայերը:

Հաղթող լուսանկարի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շնորհում է 2500 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրած լուսանկարների հեղինակներին՝ 1500 եւ 1000 ԱՄՆ դոլարի պարգեւ:

«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում լավագույն է ճանաչվել Մարիա Ֆերնանդա Մորենո Բելտրանի«Ցանկություն» անիմացիոն ֆիլմը (Կոլումբիա), երկրորդ տեղում Ազա Անդրեասյանի «Ականադաշտի ամենաերիտասարդ աղջիկը» ֆիլմն է (Հայաստան), երրորդ մրցանակին արժանացել է Եվգենի Վասիլցովը «Հայր» ֆիլմի համար (Ուկրաինա): Հատուկ մրցանակների են արժանացել Հայկ Կբեյանը՝ «Տոնածառ» ֆիլմի (Հայաստան) եւ Սանտյագո Արկոս Վեինտիմիան՝ «Պաղեստինի մաշկը» ֆիլմի (Էկվադոր) համար:

«Այս մրցույթներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության սկսած մարդասիրական շարժումն ավելի ընդգրկուն դարձրին: Մեզ միացան աշխարհի 50-ից ավելի երկրների հազարավոր տաղանդավոր երիտասարդներ՝ ներկայացնելով մարդասիրության եւ երախտագիտության գաղափարների շուրջ սեփական պատկերացումները, – ասաց մրցույթների ժյուրիների անդամ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը, – շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, ովքեր 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության նախօրեին օգնեցին մեզ առավել պատկերավոր դարձնել մեր գաղափարախոսությունը»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաղթող ֆիլմի հեղինակին պարգեւատրում է 4000 ԱՄՆ դոլար մրցանակով, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի մրցանակով: Երկու մրցույթների 10 մրցանակակիրներնստացել են բացառիկ հնարավորություն՝ ներկա գտնվելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝մայիսի 28-ին, Երեւանում:

«Ավրորա» լուսանկարչական եւ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթները մեկնարկել էին 2016թ. դեկտեմբերին: Մրցույթներին ներկայացվել է 1237 լուսանկար՝ 48 երկրից եւ 184 ֆիլմ՝ 27 երկրից:

«Մարդասիրության աչքերով» ցուցահանդեսը ներկայացնում է 23 լուսանկարչի 28 աշխատանք՝13 երկրից: Այն այցելուների համար բաց կլինի մինչեւ հունիսի 6-ը` «Դալան» ցուցասրահում, հասցե՝ Երեւան, Աբովյան 12, 2-րդ հարկ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ