25 Մայիսի, Հինգշաբթի, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Քիչ մասնակցությունը պարտությունից փրկեց

maxresdefault (1)

Աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` երևանյան ընտրությունների հիմնական հետևանքն այն է, որ Երևանի ընտրողն առանձնապես արձագանք չի տվել այն քարոզչությանը, որ արվել  է քաղաքական ուժերի կողմից: «Հենց դրանով էլ պայմանավորված է այդքան քիչ մասնակցությունն, ու այն, որ ընդդիմության հավաքած ցուցանիշներն էլ քանակական առումով պայծառ չէին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Աստվածաբանը գտնում է, որ եթե շատ մասնակցություն լիներ, եթե Երևանի հիմնական ընտրողը գնար ընտրության, ապա այն թիվը, որ հավաքել են քաղաքական ուժերը, նույնիսկ կարող էր լինել նաև պարտության թիվ:

«Ես չեմ կարծում, որ «Ելքի» ազդեցությունն ավելի ուժեղացել է, եթե նրանք 1000 ձայն ավել են հավաքել, չենք կարող խոսել վերելքից»,-նկատեց նա: 

Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանիին», ապա Վարդան Խաչատրյանը շեշտեց, որ  որպես ստարտ, լավ արդյունք է սա: Իսկ մյուս քաղաքական ուժերն էլ, որ ոչ խորհրդարանում, ոչ տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցիչներ չունեն, ըստ մեր զրուցակցի պիտի ավելի կազմակերպված լինեն.

«Քաղաքական ուժերի լիգա պետք է հիմնեն, որովհետև առանձին վերցրած քաղաքական ուժերի կազմակերպվածություն այնպես չէ, որ շանսեր թողնի  քաղաքականության մեջ հաջողություններ ունենալու»,-եզրափակեց նա:

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ