23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայիսի 27-ին կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, հիմք ընդունելով մայիսի 27-ին հանրապետական շաբաթօրյակ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը   քաղաքապետի տեղակալներին, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը  և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքում ևս կազմակերպել  համաքաղաքային շաբաթօրյակ: Պատասխանատուներին նաև հանձնարարվել է ապահովել ինչպես քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության կառույցների աշխատակիցների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին, նաև ներգրավել շահագրգիռ կառույցներին և մասնավոր հատվածին՝ անհրաժեշտության դեպքում բոլորին տրամադրելով համապատասխան պարագաներ: Կոմունալ տնտեսության վարչությանը նաև հանձնարարվել է հետևել, որ շաբաթօրյակի շրջանակում հավաքված աղբը ժամանակին և պատշաճ կերպով տեղափոխվի աղբավայր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ