20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հեպատիտ C»-ով տառապող 1000 հիվանդ անվճար բուժում կստանա

«ՀՀ Առողջապահության նախարարությունը երկու հիմնական ուղղություններով է քաղաքականություն վարում: Առաջինը ոչ վարակիչ հիվանդությունների բուժման և կանխարգելման գործընթացն է, երկրորդը՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն է, և դրանք առաջիկայում նոր լուծումներ կունենան», – այսօր  լրագրողների հետ հանդիպման  ընթացքում նշեց  ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
 
 
 
 
«Հանրապետության համարյա բոլոր մարզերում մենք պիտի ունենանք պոլիատիվ բժշկական օգնության տեսակ և ծառայություն մատուցող հաստատություններ։ Այստեղ մեր բնակչությանը մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու խնդիր ենք լուծում»,-ասաց Սերգեյ  Խաչատրյանը:
 
Փոխնախարարը նշեց՝ ԱՆ-ն նոր ծրագրեր է մշակում՝ փորձելով քաղաքացիների կողքին լինել:

«Օրինակ «Հեպատիտ C» հիվանդությունն ունեցող քաղաքացիների բուժման ծրագրի նախապատրաստական փուլն ավարտվում է, և հաջորդ շաբաթվանից մենք սկսում ենք 1000 հիվանդների անվճար բուժումը», – նշեց փոխնախարարը:

 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ