19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միակ լավ բանը

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ մարդիկ այնքան հիասթափված են քաղաքական ուժերից ու ընտրական համակարգից, որ չեն էլ գնացել մասնակցելու: «Պարզ էր, որ նախորդ ընտրություններում ընդդիմության արձանագրած արդյունքներն էապես ազդելու էին մթնոլորտի վրա, և թերևս ոչ միայն արդյունքները, այլև քաղաքական ուժերի արձանագրած ցուցանիշներն ու մասնակցության թիվը  փաստում են այս մասին»:

Henaran.am-ի հետ զրույցում վերջինս նկատեց, որ ընդդիմության ընտրազանգվածի մի զգալի մասն էլ չեկավ քվեարկության: «Հիասթափություն կա ընտրությունների ժամանակ ընդդիմության արձանագրած ցուցանիշներից ու իշխանության զոռբայությամբ արձանագրածից, դա այնքան մեծ էր, որ մարդիկ նույնիսկ չցանկացան ընտրության գնալ, և պարզ դարձավ, որ ընտրողներն այլևս ընդդիմադիր ուժերի հետ էլ հույսեր չեն կապում»: 

Ավագանու արդեն նախկին անդամ Ստյոպա Սաֆարյանը շեշտեց, որ այս ավագանիում էլ գրեթե նույն պատկերն է, ինչ նախկին ավագանին է, պարզապես ԲՀԿ-ն փոխարինված է «Ելքով», իսկ Բարև Երևանը»՝ «Երկիր Ծիրանիով»: «Այնպիսի արդյունքներ են արձանագրվել, որ Երևանի քաղաքային իշխանությունները որևէ կերպ կախվածության մեջ չեն այդ երկուսի քվեներից և ցանկացած որոշում կարող են անցկացնել: Լավագույն դեպքում այն, ինչ կարելի է սպասել Երևանի ավագանուց, թեժ վեճերն են»:

Հարցին, թե համաձայն է տեսակետի հետ, որ «Ելքի» ազդեցությունը քաղաքական դաշտում մեծանում է, Ս. Սաֆարյանն արձագանքեց. «Այն, որ «Ելքը» Վանաձորում ունի խմբակցություն, Երևանում ունի, խորհրդարանում ունի, համաձայն եմ, բայց խոշոր առումով շատ դժվար է իրենց համար անգամ այդ ներկայացվածության պարագայում ունենալ մեծ ազդեցություն  որոշումների ընդունման վրա, և միակ լավ բանը նա է, որ այդ դերակատարները կան, «Ելքը» կա, «Երկիր Ծիրանին» թեպետ շատ փոքրաքանակ, բայց կա»:

Հետահայաց նայելով «Ժառանգության» անցած ուղուն՝ «Բարև Երևան» խմբակցության անդամն ասում է, որ չէր ուզենա, որ հանգիստ նստեին այս ուժերն առաջիկա տարիներին, քանի որ ժամանակը մաշեցնելու է այդ բոլոր ռեսուրսները: «Եթե այսպես շարունակվի, հաջորդ անգամ էլ կունենանք նոր պատկերը՝ ՀՀԿ-ն առաջին տեղում, «Ելքը» կփոխարինվի մեկ ուրիշով, «Երկիր Ծիրանին»՝ այլով»,-եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ