19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվան սադրում է Սերժ Սարգսյանին բռնել Ասադի ուղին. Հրապարակ

Independent Journal Review ամերիկյան լրատվական վերլուծական կայքը հրապարակել Է վերլուծական հոդված, հեղինակությամբ Ջեյկոբ Կամարասի, որը թեեւ վերաբերում Է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, սակայն անդրադարձներ կան նաեւ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ Հայաստանին։

Պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Կամարասը հատկապես ուշադրություն Է դարձնում Սիրիայի հարցում նոր վարչակազմի ձեւավորելիք քաղաքական գծին ու համեմատում է Օբամային եւ Թրամփին։ Ըստ այդմ, եթե Թրւսմփը խոստանում էր, որ կհարվածի Ասադի վարչակազմին՝նրա կողմից քիմիական զենք կիրառելու դեպքում, ապա Թրամփը պարզապես այհարվածը հասցրեց, ինչը հոդվածագիրը դիտարկում է որպես լավ սկիզբ։ Կամարասը գտնում է, որ սիրիական հակամարտությունն ընդամենը մեկ բաղադրիչն է ավելի լայն կոնֆլիկտի, որն այսօր կա ռուս-ամերիկյան հւսրաբերություններում, եւ սա այն պայմաններում, երբ Ամերիկայի հիմնական մրցակիցը բացեիբաց հայտարարում է իր նպատակների մասին, որոնց պետք է հասնի ի հաշիվ ամերիկյան ազդեցության թուլացման։

«Այն ժամանակ, երբ Եվրամիությունը բախվել է «Բրեքսիտի» հետ, իսկ ՆԱՏՕ-ն էլ շփոթվել է սեփական գոյության նպատակներում, Պուտինը շարունակում է ընդլայնել ազդեցությունն իր թույլ հարեւանների վրա եւ, որպես ակնհայտ օրինակ, դիտարկում է Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների ներկայիս վիճակն ու այդ համատեքստում Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու փաստը։ Յուրի Խաչատուրովի նշանակումը «Պուտինյան ՆԱՏՕ»–ի գլխավոր քարտուղար (ՀԱՊԿ-ն այդպես է կոչվում Արեւմուտքում) ցույց է տալիս, թե ինչքան է Կրեմլի ազդեցությունն իր հարեւանների վրա»։

Այստեղ արդեն հոդվածագիրը նկատում է, որ Հայաստանն ըստ էության Ռուսաստանից ամենից վասալական կախման մեջ գտնվող պետությունն է հետսովետական տարածքում, որտեղ ռուսական զենքն ու զինվորականությունն են տիրապետում, եւ նույնիսկ արտաքին ամենից կարեւոր սահմանները պաշտպանվում են ռուս զինվորականների կողմից։ Համեմատելով ռուսական զենքի ներկայությունը Սիրիայում, Հայաստանում եւ Կալինինգրադում, Կամարասը գտնում է, որ, ըստ էության, Մոսկվան այդ տարածքները համարում է սեփականը եւ վարպետորեն օգտագործում է իր հեռահար շահերի համար։

Ուշագրավն այն է, որ հոդվածագիրը Հայաստանի նախագահին անվանում է «Հայաստանյան Ասադ», նկատելով, որ վերջին շրջանում Սարգսյանը չափազանց շատ է հիշատակում իր կողմից «իսկանդերով» հարվածելու հնարավորությունը, այն դեպքում, երբ Իրանն ու Ռուսաստանն այնքան էլ եռանդուն չեն Ասադին մինչեւ վերջ պաշտպանելու հարցում։ Ուշագրավ է նաեւ այն, որ հոդվածագիրը Հայաստանը համարում է նոմինալ անկախ եւ ինքնիշխան երկիր եւ գտնում է, որ սուվերենիտետի բարձրացման հարցում կարեւոր է, որ Հայաստանը հարթի իր տարածաշրջանային հակամարտությունները եւ ապահովի կայունություն եւ խաղաղություն տարածաշրջանում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ