20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության և ընտրողների նկատմամբ վերահսկողության պայմաններում

Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ արձանագրում ենք.

  1. Քվեարկությունը տեղի ունեցավ ցածր մասնակցության, բայց և ընտրողների նկատմամբ վերահսկողության  պայմաններում:
  2. Ընտրությունների դիտարկման անկախ ինստիտուտը կրկին անգամ չարաշահվեց և վարկաբեկվեց հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձանց կողմից:
  3. Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝  ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններն կրկին ցուցաբերեցին կատարյալ անգործություն՝ խրախուսելով Հանրապետական կուսակցության անպատժելի վարքագիծը:
  4. Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ գրանցվել են մի քանի տեղամասում:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը գտնում է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ