24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շրջանառության մեջ է դրվել 1000 դրամ անվանական արժեքով մետաղադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին Հայաստանի Հանրապետության անդամակցության հոբելյանի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPUBLIC OF ARMENIA», «2017», «1000 ԴՐԱՄ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարբերանշանները՝ Հայաստանի Հանրապետության անդամակցության 25-ամյա հոբելյանի նշումով: Ստորին և վերին շրջագծերով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈԲԵԼՅԱՆ», «ARMENIA’S MEMBERSHIP ANNIVERSARY» հայերեն և անգլերեն մակագրություններն են: Հուշադրամի բնութագիրը Անվանական արժեքը 1000 դրամ Մետաղը և հարգը արծաթ 9250 Քաշը 33,6 գ Տրամագիծը 40,0 մմ Որակը պրուֆ Դրամաշուրթը ատամնավոր Քանակը 300 հատ Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: 

06974433c2d604ab628d72777c9ac43e

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ