25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ավտովթար «Էրեբունի» ԲԿ-ի մոտ․ վարորդի վիճակը ծանր է

Մայիսի 15-ին, ժամը 23:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Jeep Grand Cherokee» մակնիշի 34 LP 444 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) բախվել է էլ. սյանը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացի՝ 1965 թ. ծնված Մ. Յ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Ավտոմեքենան հոսանքազրկվել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դադարեցրել ավտոմեքենայի գազի արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ