23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է հրատապ գնալ, մասնակցել ընտրությանը

«Նախքան ընտրությունների օրն ինչ որ կար, այսօր էլ շարունակվում է էլ ավելի մեծ եռանդով: ՀՀԿ-ի բոլոր շտաբերից փող են բաժանում, մեր վստահված անձինք մտնում են, մարդիկ ցրվում են ուղղակի, ասում են իրենց աշխատավարձն է: Տեղեկություններ ենք ստանում, որ փող են բաժանում, հասնում ենք, արդեն ցրված են լինում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանը: Վերջինիս խոսքով` յուրաքանչյուր ընտրատեղամասերի դիմաց կուտակումներ կան:

«Ու հատկապես այնտեղ, որտեղ ես եմ համակարգում` 1/1, 1/2, 1/3, 1/4 ընտրատեղամասերում, կուտակումները չեն նվազում, անվերջ մարդիկ են, ուղղորդված ծերեր, ուղղորդված հիվանդներ, որոնց հետ մարդիկ մտնում են քվեարկելու, և պարզ է, թե ինչ է կատարվում: Այսինքն` նույն պատկերն է, որ կար ապրիլի 2-ին»:

Պատգամավորը շեշտեց, որ այս անգամ մասնակցությունն է մի փոքր քիչ: «Չեմ կարող ասել, թե ինչու, բայց բացատրությունը, կարծում եմ, այն է, որ նրանք չհասցրին անցյալ 2 օրերի աշընթացքում գումար բաժանել, որ նախատեսել էին: Մեր ահազանգերն ու մեր միջամտություններն, ըստ երևույթին, ազդեցություն են ունեցել, և նրանք չեն հասցրել անել այդ ամենը: Մասնակցությունը նվազ է: Բայց ընթացքում քանի որ բաժանում են ընտրակաշառք, արդեն հետո պարզ կլինի: Բայց ամեն կերպ մենք փորձում ենք կանխել դա, դժվար է հաջողվում, քանի որ սա երկկողմանի գործարք է` ընտրողի և տվողի կողմից իրականացվող»:

Հարցին, թե հնարավոր չի համարում, որ ուղղակի մարդիկ հոգնել են ընտրություններից և այդ պատճառով էլ չեն ցանկանում գնալ քվեարկության, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Եթե գնում են, ընտրակաշառքով ընտրում են, չգիտեմ, թե դա հոգնածության ինչ դրսևորում է: Կարելի է ուղղակի չգնալ, այլ ոչ թե կաշառք վերցնել»:

Մանե Թանդիլյանը հորդորեց բոլոր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր, այլապես նրանց ճակատագրերը կորոշեն «հիվանդ» ու «ծեր» մարդիկ, ում կուղղորդեն ու նրանց փոխարեն էլ ընտրություն կանեն: «Պետք է հրատապ գնալ, մասնակցել ընտրությանը: Նրանց, ովքեր չեն գնացել ընտրության, իմ կոչն է շտապ գնալ ու մասնակցել` արտահայտել իրենց ազատ կամքը»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ