20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է ասել` որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի. Շարմազանովը` Փոստանջյանին

«Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են. այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Զ. Փոստանջյանը քիչ առաջ մտել էր ՀՀԿ շտաբերից մեկն, այնտեղ հայտարարում, որ կեղծ փաստաթղթեր կան, և որ ընտրակաշառք է բաժանվում:

«Տիկին Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է «Հանրապետական» կուսակցության շտաբի բնականոն աշխատանքը: Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն: Նա որևէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ:

Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որևէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ և խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը: Իսկ այդ ցուցակները մեր ակտիվի ցուցակներն են, մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու և´ ակտիվի, և´ կուսակիցների, և´ ընտրողների ցուցակներ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա հորդորեց թույլ տալ իրենց շտաբին նորմալ աշխատել: Իսկ ընտրակաշառքի մասին ապացույցներ ունենալու դեպքում ՀՀԿ շտաբի պետը հորդորեց դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ