24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շտապ օգնություն վարորդին

“Աքիլես” ՀԿ-ն ԵԱՀԿ-ի աջակցությամբ “Շտապ օգնություն վարորդին վարորդ-տեսուչ հարաբերություններում” վերնագրով գրքույք է տպագրել ու բաժանում է վարորդներին: Այդ մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

“”Շտապօգնություն վարորդին” թռուցիկները տալիս ենք գազալցակայաններից եւ բենզալցակայաններից  օգտվող վարորդներինն։ Նրանք կարող են այնտեղից վերցնել թռուցիկը: Այնտեղ նշված է, թե ինչ կոնկրետ քայլերի պիտի դիմի, եթե համաձայն չէ վերագրված խախտման հետ”,- ասաց նա` նշելով որ եթե վարորդը համաձայն չէ իրեն վերագրված խախտման հետ, տեսուչի գործողություններն անօրինական է համարում, կարող է օգտվել թռուցիկում նշված ՀՀ ՃՈ հերթապահ մասի, ՃՈ պետի եւ նրա տեղակալի համարներից:

“Տեսուչը կատարում է իր վրա դրված պարտականությունները՝ հայտնաբերել խախտում, որոշում կայացնել՝ վարորդին տեղեկացնելով, եթե վարորդը համաձայն չէ, պետք է արձանագրության մեջ անպայման դա գրվի, պահանջի գործին կցել տեսագրությունը, այս դեպքում արդեն պատասխանողը ՃՈ-ն է, եւ նման դատերը մենք միշտ շահում ենք: Անպայման վարորդը պետք է նշի, թե ինչու համաձայն չէ”,- ասաց Է. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով տեսագրող սարքերին` նա նշեց, որ պարեկային ծառայության տեսուչը պարտավոր է միացնել իր մեքենայի տեսագրող սարքը ավտոգարաժից դուրս գալու պահից եւ անջատել ծառայությունն ավարտելուց հետո:

“Եթե այդ սարքը չի աշխատում, նա պարտավոր է դադարեցնել աշխատանքը: Նա իրավունք չունի աշխատել այն դեպքում, եթե չի աշխատում այդ սարքը”,- ասաց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ