19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Շարմազանովը տպավորված է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին մասնակցող Սերժ Սարգսյանին այդպես էլ չհաջող­վեց հանդիպել ՌԴ նախագահ Վլադի­միր Պուտինի հետ: Չնայած այն բա­նին, որ Վլ. Պուտինն առանձնազրույցներ ունեցավ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի եւ (Բելաոուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ռազմավարական դաշնակից երկ րի ղեկավարի՝ Ս. Սարգսյանի հետ առանձնազրույց այդպես էլ չկայա­ցավ: Այս եւ մի քանի այլ հարցեի հետ կապված՝  “ժողովուրդ”-ը զրուցլ է ԱԺ փոխխոսնակ , ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմագանովի հետ:

-Պարոն Շարմազանով,  ՀԱՊԿ մայիսին կայացած գագաթնաժողովին Ս. Սարգսյանը չմասնակցեց, ինչը գնահատվեց որ­պես բոյկոտ՝ եվրաինտեգրացման ուղին բռնած Ս. Սարգսյանի կողմից: Մինչդեռ այս անգամ նա շտապեց մասնակցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Արդյոք դա եվ­րոպական ուղղությունից հրաժարվելու հետեւանք էր:

-Ոչ, Հայաստանը երբեք չի բոյկոտել, Ձեզ մոտ սխալ տպավորություն է: Հա­յաստանն ի սկզբանե եղել է անդամ, հիմ­նադիր երկիր: Ավելին, ՀԱՊԿ-ի հետ կապված բոլոր օրենսդրական նախա­ձեռնություններն առաջիններից մեկը վավերացրել են Հայաստանում, եւ ՀՀ-ն այս տարիների ընթացքում մշտապես համագործակցել է իր դաշնակիցների հետ` ՀԱՊԿ-ի շրջանակներում: Սխալ տպավորություն է:

-Եվ այդուհանդերձ, Վլ. Պուտինը նա­խօրեին չի հանդիպել Ս. Սարգսյանի հետ՝չնայած այն բանին, որ Ս. Սարգսյանը, բոլորի կարծիքը հաշվի չառնելով, հայտարարեց, թե Հայաստանը նպատակ ունի անդամակցելու Մաքսային միու­թյանը: Այդքանից հետո ինչո՞ւ ՀՀԿ առաջնորդը Պուտինի կողմից նման վե­րաբերմունքի արժանացավ:

-Ուրեմն ասեմ, որ տպավորությունն ու հարցադրումը սխալ են, որովհետեւ դա ՀԱՊԿ խորհրդի նստաշրջան էր, ոչ թե երկկողմ հանդիպում՝ ՌԴ եւ ՀՀ նախա­գահների միջեւ: Իսկ երկրորդն էլ՝ սեպ­տեմբերի 3-ին երկու նախագահները բա­վական հագեցած օրակարգով հանդիպել են, ու բոլորն էլ տեղյակ են այդ հանդիպ­ման մասին:

Ես եւս մեկ անգամ ցանկա­նում եմ տխրեցնել այն փորձագետներին, նրանց հետեւում կանգնած տարբեր մարդկանց, որոնք գիշերուզօր մտածում են, թե ինչու ՌԴ եւ ՀՀ նախագահները չհանդիպեցին: Նրանք հանդիպել են սեպտեմբերի 3-ին, ու Մոսկվայում եղել է շատ արդյունավետ հանդիպում: Իսկ նա­խօրեին Սոչիում եղել է ՀԱՊԿ նստաշր­ջան, որտեղ մեր նախագահն ունեցել է բավական տպավորիչ ելույթ:

Մանրամասները՝ “Ժողովուրդ” թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ