20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կնոջը շպրտել են մեքենայից՝ Ճամբարակի ոստիկանապետը ձերբակալված է.Հրապարակ

 “Հրապարակ ” թերթի տեղեկություններով,  երեկ, Ճամբարակի ոս­տիկանապետ Յուրա Գեւորգյանն ու նրա երկու տեղակալները կալանա­վորվել են: Կալանքի սանկցիան տվել է Արաբկիրի դատարանը՝ զինդատախազությունում քննվող մի գործի շրջանակներում: Նրանց առաջադրվել Է մեղադրանք՝ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով: Բայց, մեր տե­ղեկություններով, խոսքը գնում Է ծեծի մասին: Կալանքի մասին լուրը ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից հաստատե­ցին՝ մի վերապահումով. Յուրա Գեւորգյանն ու նրա տեղակալները ոստիկանապետի հրա­մանով ազատվել Էին աշխատանքից եւ գտն­վում Էին կադրերի ռեզերվում: Պարզվեց, որ, իսկապես, նրանք օգոստոսի 27-ին՝ մոտ մեկ ամիս առաջ, ազատվել են աշխատանքից: Թե որն է ազատման պատճառը՝չասացին:Սա­կայն մամուլի արխիվներում մենք հայտնաբե­րեցինք, որ 2011-ի ամռանն այս ոստիկանու­թյունում մի խայտառակ պատահար Է գրանց­վել,-գրում է “Հրապարակ”-ը. 34-ամյա տուժողը՝ Էմման, դուրս է նետ­վել, կամ նետել են ոստիկանական ավտոմե­քենայից, եւ նա հիվանդանոցում մահացել է: Իսկ մեքենայում է եղել Ճամբարակի փոխոստիկանապետը:

Մանրամասները՝ “Հրապարակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ