23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այլևս չի վստահում “Ժառանգության” ազնվությանը.Առավոտ

“Ժառանգություն” կուսակցության ան­դամ Դանիել Իոաննիսյանը օրերս 7օր.am-ին ասել էր, որ հիասթափվել է “ժառանգությունից” եւ ուզում է հեռանալ:Այս մասին գրում է “Առավոտ” թերթը : Նա քննադատում է “ժառանգությանը” Մաքսային միությանը միանալու դեմ գոր­ծողությունների բացակայության համար, վարչության աշխատանքը նրան նույն­պես դուր չի գալիս: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում “ժառանգու­թյուն” կուսակցության փոխնախագահ Ար­մեն Մարտիրոսյանն ասել է. «Դանիելը մտածող անձնավորություն է: ՈրեւԷ խնդիր չեմ տեսնում, եթե ինքը ոչ հստակ մոտե­ցում է տեսել, թեեւ կարծում եմ  այդ հար­ցազրույցից հետո արդեն որոշ գործըն­թացներ եղել են, այնպես որ ինքն, այնու­ամենայնիվ, փոխած կլինի իր կարծիքը: Անկախության տոնին հայտարարություն է եղել Մաքսային միության հետ կապված, կարծում եմ Դանիելի կարծիքը մի փոքր փոխվել է: Բայց որպես կրեատիվ երիտա­սարդ, նորարար գաղափարներով, ազատ մտածող՝ ինքը որեւէ խնդիր, կար­ծում եմ, “ժառանգությունում” չունի: Ինչ­պես ազատ մտել է “ժառանգություն”, այնպես էլ կարող է շատ ազատ հեռանալ “ժառանգությունից”:

Դանիել Իոաննիսյանը  “ժառանգությու­նում” ազնիվ կադրերի պակաս է տեսնում եւ չի բացառում, որ կուսակցության ներսում որոշ մարդիկ Բաղրամյան 26-ի պատվերն են կատարում կամ այնտեղի շահերից բխող գործողություններ են անում: 

Մանրամասները՝ “Առավոտ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ