23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Խոզերին կեր եմ գցում, որ ետևիցս գան

Սրբակյաց մի վանական, տաճարից դուրս եկած ժամանակ, տեսնում է խոզերի մի երամակ, որը հետևում էր մի մսագործի։ Խոզերը տարվում էին սպանդանոց մորթվելու համար։

Ի՞նչ միջոց ես գործածում,- հարցնում է վանականը զարմանքով մսագործին,- որ այս խոզերը հավատարմորեն քեզ են հետևում։

Չե՞ք նկատում, ի՞նչ եմ անում, ամեն անգամ կողովիցս կեր եմ գցում նրանց, որ ետևիցս գան։

Ահ,- ասում է վանականը մենախոսելով,- հիմա եմ հասկանում, թե սատանան այսպիսի խայծերով հրապուրում է հոտիս միամիտ ոչխարներին ու տանում նրանց կորստյան անդունդը։

Վերցված է Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպեր» գրքից

Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ