23 Հունիսի, Ուրբաթ, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Ինչ է Երկնքի արքայությունը, որի մասին պատմում է Աստվածաշունչը

images (2)

«Երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. և գտնելով մի թանկարժեք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը և այդ մարգարիտը գնեց»:

Մատթեոս 13:45-46

Մարգարիտը գնահատվում էր ոչ այնքան իր նյութական արժեքով, որքան գեղեցկությամբ։ Քրիստոս Երկնքի արքայությունը նմանեցնում է մարգարիտի։ Այն ժամանակ մարգարիտը ամենագեղեցիկ բանն էր, որ մարդը կարող էր ունենալ։ Նույն օրինակով՝ Երկնքի արքայությունն էլ ամենահրաշալի իրողությունն է, որին մենք պետք է ձգտենք։ Իսկ Երկնքի արքայությունն Աստծո կամքի թագավորությունն է, երբ մարդը կատարում է Տիրոջ կամքը։

Բնական է, որ շատ մարգարիտներ կան, բայց միայն մեկն է անգին։ Այսինքն՝ այս աշխարհում շատ արժեքներ կան, որոնք մարդուն հաճելի են. մարդը կարող է գեղեցիկը գտնել արվեստի, գիտության, ստեղծագործության մեջ, բայց թանկագին մարգարիտը մեկն է։ Երկնքի արքայությունն ամենաբարձր արժեքն է, քանի որ Աստծո կամքը կատարելով՝ մենք դառնում ենք Տիրոջ բարեկամները։

Մարգարիտը երբ կրում ես, այն բոլորը չէ, որ նկատում են, ինչպես չեն նկատում ճշմարտությունը։ Սակայն մենք ճշմարտությունը չենք փնտրում ուրիշներին ցույց տալու, այլ՝ դրանով ապրելու համար։

Տեր Եսայի քահանա Արթենյան

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ