29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդկանց կզացնելու հաշվի՞ն. սա քաղաքականություն է

qaxaqapetaran-600x444

«Նախևառաջ, քաղաքապետի պաշտոնն ամբողջությամբ քաղաքական պաշտոն է. նա քաղաքականություն է իրականացնում: Այլ հարց է,  թե ինչպես է ընկալվում այդ քաղաքականությունը տարբեր մարդկանց կամ տարբեր շրջանակների կողմից, և այլ հարց է, թե  որպես այդպիսին՝ ինչպես է դա ներկայացվում:   Միանշանակ, դա քաղաքական պաշտոն է, ու ամեն ինչ բխում է ու բխելու է քաղաքականությունից, թե ինչ տեղի կունենա կանաչապատման, աղբահանության կամ տրանսպորտի ոլորտում… Բյուջեի բաշխումը,  տեսլականի ուղղությունը,  վերահղկողությունը…. այս ամենը հենց քաղաքականություն է կամ այսպես ասեմ՝ քաղաքականությունը հենց դա է: Չմոռանանք՝ «քաղաքականություն» (պոլիտիկա) բառի   արմատը հենց «քաղաք»-ն է՝ «պոլիս»-ը», – Henaran.am-ի հետ զրույցում նշեց  քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝  պատասխանելով հարցին՝ արդյոք արժե շիկացնել մթնոլորտը քաղաքային տնտեսության կառավարումը ձեռք գցելու համար: 

Վերջինս շեշտեց՝ քաղաքապետը որոշում է առաջնորդությունները՝ ինչը և ինչքան պետք է կանաչապատվի, որտեղ, ՝ ինչ սկզբունքով պետք է ձևավորվեն այդ կանաչապատ տարածքները, տրանսպորտը ինչին ուղղված պետք է լինի…

«Այսինքն՝  կոնկրետ տրանսպորտը պիտի ուղղված լինի մի խումբ  գծատերերի հարստացմա՞նը՝ մարդկանց կզացնելու հաշվին, թե՞  այդ տրանսպորտը պիտի մաքսիմալ հարմար լինի քաղաքացուն, ոչ թե գծատերերի գրպանին», – եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ