19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երգեցի ու թուրքը չկրակեց. աշխարհում հայտնի տենորը փաստում է /տեսանյութ/

«Մայրս  տան գործերն անելիս երգում էր ու ինձ էլ  սովորեցնում էր այդ երգերը: Հայ երգը կենսական նշանակություն ունի …»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհում հայտնի օպերային երգիչ, տենոր Գևորգ Հաճեանը:

«Ասում են՝ միայն զենքով կա հայոց փրկություն, բայց այս կարգախոսին կուզեմ հավելել` նաև երգով կա հայոց փրկություն»,-ասաց Հաճեանը: Գևորգ Հաճեանը բեմից երգել է երեք ու կես տարեկանից: Հիշում է` երգի կեսից մոռացել է բառերը:

«Ամենամեծ իրական մարտահրավերը մենահամերգն է, երբ հանդիսատեսի դեմքից զգում ես` կապը հայ երգի հետ»,- ասում է Գևորգ Հաճեանը, ով արդեն 13 տարի  է հաստատվել ու իր տունն է կառուցել հայրենիքում: 

Նշենք, որ Գևորգ Հաճեանը ու նրա տիկինը` Ֆրիդան բարեգործներ են, հաճախ են լինում  Հայաստանի սահմանային գյուղերում ու Արցախում: «Տավուշի դիրքերում էինք ու կրակում էին ` երգեցի ու կրակոցները մարեցին»,-ոգեւորվում է մեր զրուցակիցը: 

 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ