29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոնը` իր պապայի տղան է. Մոսկվայից` Հայաստան /տեսանյութ/

«Մշակույթի գործիչները քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց եթե հարցը հասնում է նրան, որ հարկավոր է քաղաքապետ ընտրել, ապա մտածելու բան կա: Առաջ, երբ գալիս էի Հայաստան, օդանավակայանից մինչև տուն էի հասնում` մութ էր, ցուրտ էր ու ես էլ տխուր ու հուզված էի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվա քաղաքում գործող  «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը:

Ստեփանյանը նկատեց, որ Երևանը պետք է լինի միշտ մաքուր ու գեղեցիկ.«Տարոն Մարգարյանը շատ է գեղեցկացրել քաղաքը, ամեն տեղ ծաղիկներ են…»:

Մտավորականը ընդգծեց` մեծ սիրով է քվեարկելու ՀՀԿ թիմի օգտին. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և իմ փոքր խոսքն ու լուման կարող եմ նվիրաբերել այս գործին: Խոսք կա` պտուղը ծառից հեռու չի ընկնում: Տարոնը` իր պապայի տղան է: Ես ուզում եմ, որ ինքը ընտրվի »,-եզրափակեց Անժելա Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին կկայանան Երևանի  ավագանու ընտրությունները, որին մասնակցելու են երեք քաղաքական ուժեր` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ