29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շուշիում բացվեց Բարեկամության պուրակ

image_26728

Սեպտեմբերի 23-ին Շուշիում տեղի է ունեցել Շուշի եւ Լոս-Անջելես քաղաքների միջեւ բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողություն: Այս առիթով պուրակում տեղադրվել է երկու քաղաքների խորհրդանիշը հանդիսացող հրեշտակի արձանը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախ ժամանած Կալիֆորնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ եւ բազմաթիվ հյուրեր:

Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանը:

Ելույթ ունեցողներն ընդգծել են Լոս-Անջելես եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին 2012 թ. մայիսի 9-ին Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով սկիզբ առած համագործակցության հետագա ընդլայնման եւ ամրապնդման կարեւորությունը:

Շուշիի շրջանային վարչակազմի ղեկավարը իր խոսքում նշել է, որ Շուշի եւ Լոս-Անջելես քաղաքների միջեւ բարեկամության պուրակի բացումը երախտագիտության նշան է Լոս-Անջելեսի բնակիչների եւ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Պուրակի բացման արարողության ավարտին Շուշիի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանին է հանձնվել Շուշիի քաղաքային խորհրդի հայտարարությունը, որով Շուշի քաղաքի իշխանությունները ողջունում են Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի որոշումը եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում՝ զարգացնելու բարեկամական կապերը երկու քաղաքների միջեւ: Կողմերը քննարկել են նաեւ համագործակցությանն ավելի գործնական բնույթ հաղորդելու հնարավորությունները: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ