25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետի շնորհակալագրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից օգոստոսի 24-ը կազմակերպված “Ավելի մաքուր Երևան” խորագրով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը, պետական որոշ կառույցներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ուսանողներ և տնտեսվարողներ:

Տարոն Մարգարյանի անունից  քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միացած և աշխատանքների մասնակից բոլոր կառույցներին և կամավորներին, ապա՝ շնորհավորել պարգևատրվածներին:

 “Ծրագրի հիմնական նպատակն էր համատեղ ուժերով ապահովել ընդհանուր օգտագործման տարածքների խնամքն ու պահպանումը՝ այդպիսով նպաստելով ավելի մաքուր ու ավելի բարեկարգ Երևան ունենալուն: Իրենց հոգատարությունն ու սերն արտահայտելով գործնական քայլերով՝ մասնակիցներն ապացուցեցին, որ լավագույն օրինակ են ծառայում գալիք սերնդի համար”,- ընդգծել է Կամո Արեյանը:

Իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետի ուշադրության և գնահատանքի համար՝ պարգևատրվածներն ընդգծել են ծրագրի կարևորությունն ու պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքային այն բոլոր ծրագրերում, որոնք իրականացվում են Երևանի և երևանցիների համար:

Նշենք, որ “Ավելի մաքուր Երևան” ծրագրով մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման հանգստի մի շարք կանաչապատ գոտիներ ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրեր:

Աշխատանքներին մասնակցել է 32 հասարակական կազմակերպություն: “Ավելի մաքուր Երևան”  ծրագրի շրջանակում իրականացված սանմաքրման աշխատանքներին ընդհանուր առմամբ  մասնակցել են 10 հազար կամավորներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ