19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս աղոթքը երբեք անպատասխան չի մնում

«Խնդրեցե՛ք Աստծուց և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ»:

Ղուկաս 11:9

Քրիստոս մեզ կոչ անելով աղոթքի, սովորեցնում է, որ այն ոչ միայն խոսքերն են, որ արտաբերում ենք, այլ նաև ենթադրում է գործ։ Այսինքն` աղոթքը կյանք է, որը մենք ապրում ենք, այլ ոչ` այն բառերը, որոնք արտաբերում ենք:

Չէ՞ որ միայն գործերով կարող ենք փաստել մեր աղոթքի անկեղծությունը։ Իսկ անկեղծ աղոթքը երբեք անպատասխան չի մնում։ Կարևոր է հասկանալ, որ աղոթքով մենք դիմում ենք Նրան, Ով լիարժեք ճանաչում է մեզ, գիտի մեր կարիքները և անսահմանորեն սիրում է մեզ։

Եթե լինում է այնպես, որ մեր խնդրանքը մնում է անպատասխան, չի նշանակում, որ Աստված զլանում է տալ մեր ուզածը, այլ՝ Տերը ցանկանում է տալ ավելին, քան մենք խնդրում ենք։

Հաճախ մեր աղոթքի պատասխանն այն չի լինում, ինչ ակնկալում ենք, բայց նույնիսկ Աստծո լռության մեջ բացահայտվում է Տիրոջ սերն ու երկայնամտությունը։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ